09:57  ,  3 մայիսի, 2024

Մադրիդ․ Արինա Սաբալենկան եզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան դուրս եկավ Մադրիդում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Նա 1:6, 7:5, 7:6 հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։

Եզրափակիչում Արինա Սաբալենկան կմրցի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի հետ, որը  կիսաեզրափակիչում 6:1, 6:3 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 20-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիսին։

Մադրիդի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում