Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» (2:2), «Բորուսիա Դորտմունդ» - ՊՍԺ (1:0) առաջին հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին։
Լավագույնի կոչմանը հավակնում են Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսը եւ «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը «Բավարիայի» դեմ խաղում երկու գոլ էր խփել։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 7-8-ին։
Who was your stand-out star in the semi-finals? @PlayStationEU || #UCLPOTM pic.twitter.com/yKEtZkeL2Y
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 1, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում