00:57  ,  2 մայիսի, 2024

ՉԼ․ «Բորուսիան» ուժեղ էր ՊՍԺ-ից (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ին եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

36-րդ րոպեին գերմանացի պաշտպան Նիկո Շլոտերբեկի փայլուն փոխանցումից հետո իտալացի Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը (տեսանյութ

Թիմերի պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա մայիսի 7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով