Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մայիսի 2-ին տեղի կունենան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։
Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» կհյուրընկալվի իտալական «Ռոմային»։ Ֆրանսիական «Մարսելը» կընդունի իտալական «Ատալանտային»։
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
«Ատալանտա» (Իտալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
«Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 23:00
Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 9-ին, եզրափակիչը՝ մայիսի 22-ին Դուբլինում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում