Մադրիդի «Ռեալի», «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հեռուստամեկնաբան Մայքլ Օունենը կանխատեսել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Կիսաեզրափակիչի առաջին խաղում Արքայական ակումբը Մյունխենում 2:2 հաշվով ոչ ոքի է խաղացել «Բավարիայի» հետ։
«Ես կարծում եմ, որ «Բավարիա» - «Ռեալ» զույգի հաղթողը կնվաճի տիտղոսը Չեմպիոնների լիգայում։ «Ռեալը» պատասխան հանդիպումից առաջ ունի առավելություն»,- Մայքլ Օուենի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
«Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 8-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում