10:58  ,  1 մայիսի, 2024

Անչելոտի․ Ստիպված եղանք 90 րոպե տառապել Մյունխենում

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» հետ 2:2 հաշվով ոչ ոքի արդյունքը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։

«Լավ ավարտեցինք առաջին խաղը։ Կարծում եմ՝ այս դիմակայությունում դեռ բացարձակ հավասարություն է։ Ստիպված եղանք 90 րոպե տառապել Մյունխենում։ Բոլորին է հայտնի, թե ինչքան բարդ է այստեղ խաղալը։ Մենք ունենք եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները։

Երկրորդ խաղակեսի սկզբում ունեինք հնարավորություն, բայց չօգտագործեցինք, հետո բաց թողեցինք երկու գոլ։ Մրցակիցը լավագույն տեսքն ուներ, մենք՝ ոչ։

Բելինգեմն իր լավագույն մակարդակին չէր։ 60 րոպե խաղալուց հետո նա մկանային խնդիրներ ուներ։ Ստիպված եղա փոխարինել նրան։

Վինիսիուսը լավ խաղաց։ Նա սովորել է տեղաշարժվել առանց գնդակի, գրոհել խորքից։ Վինիսիուսը շատ սառնասիրտ է մրցակցի դարպասի մոտ։ Նա կարող է ավելի կատարելագործվել եւ դառնալ գերազանց հարձակվող»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով