10:20  ,  1 մայիսի, 2024

«Մասթերս»․ Նադալը դուրս մնաց պայքարից

Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը պատություն կրեց Մադրիդի «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում։

37-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 31-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի հետ, որն առավելության հասավ 7:5, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 2 րոպե։ 

Նադալն այս մրցաշարի հնգակի հաղթող է։

Քառորդ եզրափակիչում Լեհեչկայի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English