00:51  ,  1 մայիսի, 2024

ՉԼ․ «Ռեալը» խուսափեց պարտությունից «Բավարիայի» խաղադաշտում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի անցած տարվա չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց Իսպանիայի փոխչեմպիոն, Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Ռեալին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

24-րդ րոպեին «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի փայլուն փոխանցումից հետո գերմանացի Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (տեսանյութ

53-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Բավարիայի» գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն (տեսանյութ

57-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ

82-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց «Բավարիայի» դարպասին։ Այն հաջող իրացրեց Վինիսիուս Ժունիորը (տեսանյութ

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 8-ին։

Մայիսի 1-ին կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը Դորտմունդում կանցկացնեն Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն եւ «Բորուսիան»։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 2:2 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 53, Հարի Քեյն, 57, 11մ - Վինիսիուս Ժունիոր, 24, 82, 11մ

Մայիսի 1

«Բորուսիա Դորտմունդ» - ՊՍԺ՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով