22:54  ,  30 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Ալկարասը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Մադրիդի «Մասթերսի» քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 6:3, 6:7 (5:7), 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի 24-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 53 րոպե։

Կառլոս Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը հաղթել էր աշխարհի 25-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորին։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում