21:27  ,  30 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց Յանիկ Սիներին

Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներին Մադրիդի «Մասթերսի» 1/8 եզրափակիչում։

Սիներն առավելության հասավ 7:5, 6:3, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 10 րոպե։

Քառորդ եզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի եւ աշխարհի 35-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի դիմակայության հաղթողը։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում