Աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Նա 7:6 (7:3), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 18-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկին։
Քառորդ եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի եւ աշխարհի 31-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի դիմակայության հաղթողը։
Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաեւ աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը 6:2, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 25-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորին։
Ռուբլյովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 24-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի եւ աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի դիմակայության հաղթողը։
Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ։
Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում