Խառը մենամարտերի (ММА) թեթեւ քաշային կարգում UFC առաջատար Արման Ծառուկյանը նշել է, թե ինչով է զբաղվելու մարզական կարիերայի ավարտից հետո։
«Եթե ММА-ում չլինեի, կլինեի շինարար՝ հորս նման։ Կկառուցեի տներ, քոթեջային ավաններ։ Հիմա էլ հասկանում եմ, որ կարիերայիս ավարտից հետո կսկսեմ զբաղվել շինարարական բիզնեսով»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է «Комсомольская правда»-ն։
Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենուա Սեն-Դենիի հետ։ Մենամարտը տեղի կունենա մայիսի 18-ին Փարիզում՝ խառը մենամարտերի AXDC մրցաշարում։
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Սեն-Դենին ունի 13 հաղթանակ եւ 2 պարտություն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում