Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որը պայքարը սկսեց երկրորդ շրջանից։
Հայ թենիսիստը 3։6, 6։3, 7։5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 86-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 22 րոպե:
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 64-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլին։
Երկրորդ շրջանում հաղթանակ տարավ նաեւ աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը։
Իսպանացի թենիսիստը 7:6 (8:6), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 11-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։
Նադալի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 91-րդ ռակետ, արգենտինացի Պեդրո Կաչինը։
Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։
The level of this match @RafaelNadal | @MutuaMadridOpen | #MMOPEN pic.twitter.com/xsBgRXanha
— ATP Tour (@atptour) April 27, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում