Հունաստանում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից հաղթանակով են մեկնարկել Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը։ Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյան առաջին տուրում խաղացել են ոչ ոքի։
Առաջնությունում շվեյցարական մրցակարգով կանցկացվի 10 տուր:
Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է։
Առաջնությունը նաև ընտրական է կանանց աշխարհի գավաթի խաղարկության համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում