Իտալական «Ռոման» ու «Ատալանտան», Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բայերը» դուրս եկան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։
«Ռոման» պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթեց «Միլանին», «Ատալանտան» 0:1 հաշվով պարտվեց անգլիական «Լիվերպուլին», սակայն շարունակում է պայքարը Անգլիայում տարած 3:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։
«Բայերը» 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը անգլիական «Վեստ Հեմի» հետ։ Լեւերկուզենում լոնդոնյան թիմը պարտվել էր 0:2 հաշվով։
Ֆրանսիական «Մարսելի» եւ պորտուգալական «Բենֆիկայի» դիմակայությունը շարունակվում է լրացուցիչ ժամանակում։
Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ռոմա» (Իտալիա) - «Միլան» (Իտալիա)՝ 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:0)
Ջանլուկա Մանչինի, 12, Պաուլո Դիբալա, 22 - Մատեո Գաբիա, 85
Հեռացում՝ Զեկի Չելիկ («Ռոմա»), 31
«Ատալանտա» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3:0)
Մոհամեդ Սալահ, 7, 11մ
«Վեստ Հեմ» (Անգլիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:2)
Մայքլ Անտոնիո, 13 - Ժերեմի Ֆրիմպոնգ, 89
«Մարսել» (Ֆրանսիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1:0 (տեսանյութ), նշանակվել է լրացուցիչ ժամանակ, (առաջին խաղ՝ 1:2)
Ֆարիս Մումբանյա, 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում