Ուրախ եմ, որ թեկուզ այս կիլոգրամներով ինձ հաջողվեց դառնալ Եվրոպայի չեմպիոն: Փարիզ-2024-ի համար պայքարը բաց կթողնեմ: Չեմ շտապում, ամեն ինչ առջեւում է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը:
«Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար շատ քիչ ժամանակ ենք ունեցել: Երկու հավաք ենք անցկացրել: Սա շատ քիչ էր, որ մրցմանը 100 տոկոսանոց պատրաստ լինեինք: Սոֆիայի մրցահարթակում արել եմ անհնարինը: Այն կիլոգրամները, որ բարձրացրի, իմ առավելագույնը չէր: Ես կարող եմ եւ արել եմ ավելին: Ուրախ եմ, որ թեկուզ այս կիլոգրամներով ինձ հաջողվեց դառնալ Եվրոպայի չեմպիոն:
Այս օլիմպիական փուլը, Փարիզ-2024-ը բաց կթողնեմ, քանի որ չեմ մասնակցել 73 կգ քաշայինների պայքարին: Ժամանակը շատ քիչ է, որ տեղափոխվեմ օլիմպիական 73 կգ եւ կարողանամ կիլոգրամներ բարելավեմ: Չեմ շտապում, ամեն ինչ առջեւում է»,- ասաց Գոռ Սահակյանը:
Սոֆիայում անցկացված Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգում Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ։ Պոկում վարժությունում նա ցույց տվեց 140 կգ՝ նվաճելով արծաթե մեդալ։ Հրում վարժությունում 171 կգ-ով առաջինն էր։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում