Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող սամբոյի աշխարհի առաջնության ուղիղ եթերում ծածանվեց Արցախի դրոշը:
Մարզահամերգային համալիրում մեկնարկել է աշխարհի առաջնության վերջին օրվա եզրափակիչ գոտեմարտերը: Եզրափակիչների միջեւ ընդմիջումներից մեկի ժամանակ տրիբունայում նստած երկրպագուներից մեկը որսաց հեռարձակող օպերատորի կադրը եւ ծածանեց Արցախի դրոշը: Կադրը հեռարձակվեց նաեւ մարզամահերգային համալիրի դահլիճում տեղադրված մեծ հեռուստաէկրանին:
Սամբոյի աշխարհի առաջնության վերջին մրցումային օրը Հայաստանը եզրափակիչի երեք ներկայացուցիչ ունի:
Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը 4 հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ։
98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 հաղթանակից հետո, եզրափակիչում կհանդիպի Անտոն Կոնավալովի (ՖԻԱՍ) հետ։
Մարտական սամբոյի 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը եզրափակիչի ճանապարհին 3 հաղթանակ է տարել։ Ոսկե մեդալի համար նա կպայքարի Սայիդ Սայիդովի (ՖԻԱՍ) հետ։
71 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը երկու հաղթանակից հետո, կիսաեզրափակչում 0:1 հաշվով պարտվել է սերբ մրցակցին և դարձել բրոնզե մեդալակիր։
Հայաստանի թիմն արդեն նվաճել է երկու արծաթե եւ չորս բրոնզե մեդալներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում