Դուբայում ընթացող պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Խորեն Ծատուրյանը 49կգ քաշային կարգում նվաճեց առաջին տեղը ընդհանուր բարձրացրած քաշի հաշվարկով և արծաթե մեդալ նվաճեց լավագույն բարձրացրած քաշով, հաղորդում է Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարածանրամարտի հավաքականում են նաեւ Սարգիս Միրիբյանը (72 կգ), Գնել Սաֆարյանը (80 կգ) և Արթուր Բաբայանը (49 կգ): Գրետա Վարդանյանը, Սվետլանա Մանուկյանը, Հարություն Մխիթարյանը թիմին կմիանան հաջորդող օրերին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում