Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Արթուր Բարսեղյանը բատերֆլայի որակավորման 50 մետրը հաղթահարել է 24,64 վայրկյանում եւ գրավել 49-րդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։
Ազատ ոճում Անի Պողոսյանը 100 մետրը հաղթահարել է 58, 58 վայրկյանում և 36 մասնակիցների պայքարում գրավել 33-րդ տեղը։
Առաջնությունը կավարտվի օգոստոսի 21-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում