Բուդապեշտում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի 19-րդ առաջնությունում Հայաստանը լողի մրցաշարում ունի երկու մասնակից։ Արթուր Բարսեղյանը ազատ ոճով 100 մետրի որակավորման փուլում 99 մասնակիցների պայքարում գրավել է 50-րդ տեղը՝ ցույց տալով 50.43 վայրկյան արդյունք, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը: Կիսաեզրափակիչ են դուրս եկել 1-16-րդ տեղեր գրավածները:
Արթուր Բարսեղյանի երկրորդ մեկնարկը կտրվի հունիսի 23-ին. կմասնակցի ազատ ոճով 50 մետր լողատարածությունում։ Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգա 50 մետր բատերֆլայում:
Հունիսի 22-ին Բուդապեշտ կմեկնեն նաև ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Ալիսա Զաքարյանը: Նրանք հունիսի 26-ին կմասնակցեն 10 մետր աշտարակացատկի մրցմանը;
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում