Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հեծանվային սպորտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը մասնակցեց սկրետչ մրցաձեւին եւ զբաղեցրեց վերջին տեղը՝ 16-րդ։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցած մրցման ժամանակ Էդգար Ստեփանյանը աջ դաստակի երկու կոտրվածք էր ստացել։
Նա հունիսի 23-ին Եվրոպական խաղերում պետք է մասնակցեր խմբակային մրցավազքին, սակայն բժիշկները թույլ չեն տվել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում